Եվգենի Պետրոսյանի տանը գտել են Այվազովսկու՝ առնվազն 1մլն դոլար գնահատվող կտավը

Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանի տանը Հովհաննես Այվազովսկու 1 մլն դոլար արժողությամբ կտավ են գտել:
Դերասանի ու նախկին՝ կնոջ Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանման գործընթացը շարունակվում է, ու կտավը հայտնաբերվել է գույքագրման ժամանակ: Նախկին ամուսինները խնդրել են, որ իրենց պատկանող արվեստի գործերի, ինչպես նաև  դրանց արժեքների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի մնան, սակայն «Комсомольская правда»-ն Այվազովսկու՝ «Ծովում լուսնկա գիշերին» նկարի մասին տեղեկացել է հանրությանը:

Ասվում է, որ 1 մլն դոլարն էլ ընդամենն աճուրդի նախնական գինն է, չի բացառվում, որ այն հիմա ավելի թանկ վաճառվի։