Էրիկա Հերցեգը խոստովանել է, թե ինչ է զգում Մելաձեի նկատմամբ

«Վիագրա» խմբի մենակատար Էրիկա Հերցեգը երկար ժամանակ սկանդալների կիզակետում էր, որովհետև վերջինիս մեղադրում էին իր պրոդյուսերի՝ Վալերի Մելաձեի հետ սիրավեպ ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ Մելաձեի օրինական կինը երգչուհի Վերա Բրեժնևան է:
«Ես Կոնստանտին Մելաձեին համարում եմ երրորդ հայրը՝ հարազատ հորիցս և Աստծուց հետո։ Առաջին իսկ օրվանից նրա նկատմամբ հարգանք և շնորհակալություն եմ զգացել, որովհետև նրա շնորհիվ ես հիմա զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով»,- ասել է Էրիկան։
Հերցեգը հայտարարել է, որ ընտրյալ ունի և երջանիկ է նրա հետ: Սիրահար զույգը հարաբերություններ ունի արդեն երկու տարի։
Շիկահերը հստակեցրել է, որ իր սիրեցյալը հեռու է ստեղծագործական ոլորտից և բիզնեսով է զբաղվում։