Լիլուն նշանադրվել է և արդեն պատրաստվում է ամուսնանա՞լ

Երգչուհի Լիլուի Ինստագրամում  արված գրառումից կարելի է ենթադրել, որ երգչուհին նշանադրվել է։ Նոր լուսանկարում Լիլուն սիրելիի հետ է, լուսանկարն էլ մակագրել է հետևյալ կերպ․ «Մենք»։  Լիլուի նշանածի ինքնությունը դեռ անհայտ է։ Երկրպագուները շտապել են շնորհավորել երգչուհուն՝ նրանց ցանկանալով սեր և երջանկություն։

Նշենք, որ մինչ այս երգչուհին իր միկրոբլոգում հարսանյաց զգեստներ էր տեղադրել և իր հետևորդներից խորհուրդ հարցրել, թե զգեստներից ո՞ր մեկն է ավելի լավը։ Երևի թե Լիլուն արդեն ամուսնանալու մտադրություններ էլ ունի։