Հասմիկ Խոջյանի նուրբ աշնանային կերպարը

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ով մշտապես հետևում է իր իմիջին և առանձնահատուկ ուշադրություն դարձնում իր ինստագրամյան էջին, նոր մեղմ կերպարում է հանդես եկել։ Դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգում և տվել հետևյալ մեկնաբանությունը․ «Վայելում ենք երևանյան աշունը»։ Դերասանուհին ծաղկավոր սպիտակ վերաշապիկով է, որպես աքսեսուար կրում է կլորավուն ականջօղեր։ Կերպարը լրացնում են նուրբ դիմահարդարումն ու ոճային սանրվածքը։

Հիշեցնենք, որ Հասմիկը այժմ նկարահանվում է Արմենիա TV-ի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորում է Լենկային։