Նոր ֆիլմ Բրեդլի Կուպերի և Լեդի Գագայի մասնակցությամբ

Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը միասին կներկայանան «How To Be: Mark Ronson» վավերագրական ֆիլմում:
«How To Be: Mark Ronson» ֆիլմը պատմություն է կոմպոզիտոր Մարկ Ռոնսոնի մասին, ով «Աստղը ծնվեց» ֆիլմի համար գրել է հռչակավոր «Shallow» երգը:
«Աստղը ծնվեց» ֆիլմում Բրեդլի Կուպերի և Լեդի Գագայի խաղն այնքան գեղեցիկ ու համոզիչ էր, որ գրեթե բոլոր երկրպագուների, ինչպես նաև Կուպերի կնոջ՝ մոդել Իրինա Շեյքի մոտ կասկածներ առաջացան նրանց սիրավեպի վերաբերյալ:
Արդյո՞ք աստղերի միջև սիրային հարաբերոթյուններ կային, թե ոչ, մենք այդպես էլ չիմացանք:
Պաշտպանվելով բոլոր քննադատություններից և փորձելով արդարանալ Իրինա Շեյքի մոտ՝ Բրեդլի Կուպերն անդադար հավատացնում էր լրագրողներին, որ իր և Լեդի Գագայի միջև միայն ընկերական հարաբերություններ են:
Ի տարբերություն Կուպերի՝ Լեդի Գագան չէր ժխտում իրենց սիրավեպն ու միշտ երկիմաստ պատասխաններ էր տալիս լրագրողներին՝ տալով կասկածելու առիթ: