«Նրանք նախկինում տղամարդ են եղել». «Victoria’s Secret»-ի սկանդալային ցուցադրությունը

Victoria’s Secret բրենդը առաջին անգամ համագործակցության համար հրավիրել է տրանսգենդեր մոդելի ամիսներ առաջ։ Մոդելը 22-ամյա Վալենտինա Սամպայոն էր, ով Բրազիլիայի հայտնի է և պահանջված: Վալենտինան արդեն հայտնվել էր մի շարք հայտնի ամսագրերի շապիկներին, այդ թվում՝  ELLE և Vogue, ինչպես նաև համագործակցել էր H&M, Opening Ceremony, Levi’s и L’Oreal ընկերությունների հետ։
Մի շարք ակտիվիստներ իրենց դժգոհությունն էին հայտնել՝ բողոքելով, որ հայտնի բրենդը պետք է համագործակցի մեկից ավելի տրանսգենդեր մոդելների հետ։ Տրանսգենդեր մոդելներին աջակցելու համար իրենց կարծիքն էին հայտնել նաև Քենդալ Ջեններն ու Լիլի Օլդրիջը։

Այս դեպքերը նպաստեցին, որպեսզի բրենդի ներքնազգեստների նոր հավաքածուն ցուցադրեն միայն տրանսգենդեր մոդելները:
Չնայած որ նորաձևությունը վերջին ժամանակներում բաց է բոլոր տեսակի յուրահատկություններով մարդկանց համար, միևնույն է, ներքնազգեստների գովազդում միայն տրանսգենդերների տեսնելը շոկային էր հանրության համար: