Ստեղծվել են «Հիսուսի կոշիկ». MSCHF բրենդը սկանդալների կենտրոնում է

The New York Post-ի հաղորդմամբ՝ ամերիկյան MSCHF բրենդը ստեղծել է «Հիսուսի կոշիկ» անվամբ սպորտային կոշիկները, որոնց կոշկատակերին Հորդանան գետից սուրբ ջուր է լցվել, իսկ քուղերը զարդարված են խաչով։ Ընդհանուր առմամբ 24 զույգ սպորտային կոշիկ է պատրաստվել, որոնք գնվել են մի քանի րոպեի ընթացքում։

Բրենդն այդքան էլ հայտնի չէր միջազգային շուկայում, սակայն իր այս նորմածությամբ մի քանօ օրում նա կարողացավ դառնալ բոլոր անվանի լրատվամիջոցների քննարկման գլխավոր թեման, ամերիկյան մի քանի նահանգներ արդեն օրենք ունեն, որի համաձայն՝ այդ կոշիկների ներմուծումն արգելվում է:

Դիզայներները ցնծության մեջ են, որովհետև նրանց նպատակն էլ հենց սա էր. հայտնվել սկանդալների կենտրոնում և ձեռք բերել մեծ ճանաչում:
Ապրանքանիշի վաճառքների թիվն աճել է 37%-ով: