«Տատ ու թոռ»․ Իննա Խոջամիրյանի ջերմ լուսանկարը դերասանուհի Էվելինա Շահիրյանի հետ

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս օրերին զբաղված է թատրոնի «Երկնագույն շան աչքերը» ներկայացման փորձերով, զուգահեռ մասնակցում է Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումներին։ Հիշեցնենք, որ Իննան հեռուստասերիալում մարմնավորելու է գլխավոր հերոսուհուն, իսկ նրա զուգընկերը լինելու է Բեն Ավետիսյանը․ հեռուստասերիալը շուտով կհայտնվի մեր հեռուստաէկրաններին։

Իննա Խոջամիրյանը թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր, գեղեցիկ լուսանկար դերասանուհի Էվելինա Շահիրյանի հետ։ «Տատ ու թոռ»,- այսպես է մեկնաբանել լուսանկարը դերասանուհին։ Մեկնաբանությունից կարող ենք ենթադրել, որ հեռուստասերիալում Էվելինա Շահիրյանը կերտելու է Իննայի տատիկի դերը։