«Մինուս 10կգ». Տաթև Սարգսյանը պատմել է՝ ինչպես է նիհարել

Դերասանուհի Տաթև Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել և պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվել նիհարել 10 կգ։

«Ձեր բազմաթիվ նամակների պատասխանը:
Ի՞նչպես եմ նիհարել: -10կգ

  • առողջ սննդով
  • հացաբուլկեղեն, խմորեղեն, շաքար, աղ, շոկոլադ, կարտոֆիլ, մայոնեզ, երշիկեղեն, կաթնամթերք, պահածոներ, հյութեր ամիսներով չօգտագործելով ( չօգտագործել նշանակում է՝ չօգտագործել ընդհանրապես, իսկ «վայ դե մի կյանք եմ ապրում, լավ դե մի հատը բան չի անի» արտահայտություններով հեռու չեք հասնի. մնալուք եք նույնը՝  հոգեպես թույլ)
  • սպիտակուցը պիտի գերկշռի
  • ալկոհոլ չօգտագործել (բացարձակ)
  • լիտրերով ջուր խմել, մաղադանոսով ջուր խմել
  • օրը 5-8կմ քայլել
  • ածուխ,ձկան յուղ,կալցիում խմել
  • անթիվ անհամար պրոցեդուրաների հաճախել, որն ավելի շատ ենթագիտակցորեն է «նիհարեցնում», վիզուալ սկսում ես ուզածդ ավելի լավ պատկերացնել
  • մարզասրահ գնալ»։