«Պեպեններ». Իրինա Այվազյանի անչափ գեղեցիկ ու օրիգինալ ֆոտոշարքը

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր, բավականին ինքնատիպ ֆոտոշարքով է հանդես եկել: Բոլորս էլ նկատած կլինենք, որ Իրինան դեմքին բնական պեպեններ ունի, բայց այսքան ընդգծված դեռ երբեք չէինք տեսել: Ի դեպ, պեպենները հիմա բավականին թրենդային են դարձել, այնքան, որ նրանք ովքեր էլ չունեն իրենց դեմքին, նկարում են դիմահարդարման օգնությամբ:

Նոր ֆոտոշարքն իրոք արժանի է ուշադրության: Իրինայի երկրպագուները բազմիցս են նշել, որ դերասանուհին բնական, շատ գեղեցիկ դիմագծեր ունի: Այս ֆոտոշարքի միջոցով էլ, որում Իրինան ներկայացված է խոշոր պլանով, բավականին արտահայտիչ կերպով երևուն են նրա կանաչ աչքերը, առատ շուրթերն ու ամբողջ դեմքին սփռված մանր պեպենները: Դերասանուհու ինստագրամյան հետևորդները այս անգամ էլ անմասն չեն մնացել և դերասանուհուն ոգևորել են ջերմ և դրական խոսքերով: