«Ջոկերի» դերակատարը ավտովթարի է ենթարկվել

Օրերս լրագրողների հետ զրույցում «Ջոկերի» դերակատարարը՝ Հոակին Ֆենիքսը, պատմել է՝ ինչպես է ավտովթարի ենթարկվել՝ բախվելով հրշեջ մեքենայի։
Դերասանը, սակայն չի շփոթվել և չի լքել դեպքի վայրը։
Նա հոգատար կերպով օգնել է նրանց, ովքեր փոքր-ինչ տուժել են այդ դեպքից, ապա զանգահարել է շտապ օգնություն և ոստիկանություն։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ցնցված են եղել քաղաքավարությամբ, ով շարունակ ներողություն է խնդրել և տուժածների հետ փոխանակվել է ապահովագրական ընկերությունների տվյալներով։
Ավելի շատ տուժել է հենց դերասանի մեքենան, և ինքն էլ՝ Հոակինը, մի քանի վնասվածք է ունեցել, սակայն հրաժարվել է շտապ օգնության առաջարկած ծառայություններից՝ հավատացնելով, որ իր հետ ամեն ինչ նորմալ է։
Հիշեցնենք, որ «Ջոկերի»-ի դերակատարներից Հիդ Լեջերը մահացել է 2008 թվականին։ Շատ երկրպագուներ սոցցանցերում քննարկում են, թե ինչու է անհաջողությունը հետապնդում «Ջոկերի»-ի դերակատարներին։