Քանի՞ տարեկան դարձավ Շուշան Երիցյանը

Շուշան Երիցյանը նոր սերնդի հայ մոդելների շարքում ամենաճանաչվածներից է: Այսօր գեղեցկուհին նշում է իր 27-ամյակը։
Մոդելինգով սկսել է զբաղվել ճակատագրի բերումով, իսկ դերասանուհի լինելու մասին միշտ էլ մտածել է, սակայն ցանկանում էր խաղալ թատրոնում:
Հաջողությունն այցելեց հենց նրան, որովհետև Շուշանն աշխատանքում ամեն ինչից վեր դասում է պրոֆեսիոնալիզմը: Հենց պրոֆեսիոնալիզմի ձգտումն է նրա առջև նոր ճանապարհներ բացում թե՛ մոդելային բիզնեսում, թե՛ դերասանական արվեստում: