Այս սարսափ ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա

Ռեժիսոր Սթիվեն Մոնրոյի՝ «Ես թքում եմ ձեր գերեզմանների վրա 2» դաժան ֆիլմը 2013 թվականին մեծ պահանջարկ էր վայելում կինոսերների կողմից, որովհետև այն հիմնված էր իրական փաստերի վրա:
Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Քեթի անունով գեղեցկուհին, մատուցողուհի էր աշխատում Նյու Յորքի մի սրճարանում և երազում էր ֆոտոմոդել դառնալու մասին:
Նա շատ էր ցանկանում ունենալ պորտֆոլիո, որպեսզի կարողանա դնել իր կարիերայի հիմքը, բայց լուսանկարիչները դրա համար մեծ գումարներ էին պահանջում: Որոշ ժամանակ անց նա տեղեկանում է, որ գոյություն ունեն նաև անվճար լուսանկարչական ծառայություններ: Նա կարողանում է հանդիպել այդ լուսանկարիչներից մեկի հետ, բայց Ֆոտոսեսիայի ժամանակ նկարիչը առաջարկում է Քեթիին մերկանալ. աղջիկը առանց նկարների զայրացած լքում է գրասենյակը:

Լուսանկարիչներից մեկը սիրահարվում է Քեթիին և այդ գիշեր գնում է նրա տուն նկարները տանելու պատրվակով:
Սակայն սիրահարված տղան չի կարողանում իրեն զսպել, հարձակվում է Քեթիի վրա և բռնաբարում է նրան: Գոռոցներից ներս է մտնում նրա հարևանը, որին տղան դանակահարում է:
Այնուհետև իր կատարած սպանությունն ու բռնաբարությունը թաքցնելու համար լուսանկարիչ ընկերների օգնությամբ կարողանում է առևանգել աղջկան և սպանել: Սակայն աղջիկը չի մահանում:
Բարեբախտաբար, այն դագաղը որտեղ նրանք թաղքում են դեռ կենդանի աղջկան ընկնում է կոյուղի. աղջիկը մի կերպ դուրս գալիս այնտեղից և լուծում իր վրեժը այդ ընտանիքի բոլոր անդամներից՝ երեք եղբայրներից, հորից և մորից: Բոլորին սպանում է այնպես, ինչպես նրանք են տանջել իրեն:

Իրականում, պատմությունը նույնությամբ կրկնվել է 2005 թվականին: Միչիգան նահանգում բնակվող Ռոզին սարսափելի տանջանքների ենթարկվելուց հետո ողջ է մնացել և կարողացել է դաժանորեն վրեժ լուծել իրեն տանջանքների ենթարկած երեք լուսանկարիչներից:
Սակայն 23-ամյա աղջկան դատապարտել են 32 տարվա ազատազրկման: 2012 թվականին աղջկան տեղափոխել են հոգեբուժարան: Հենց այս դեպքն էլ խթան է հանդիսացել, որպեսզի ռեժիսորը ստեղծի «Ես թքում եմ ձեր գերեզմանների վրա 2» դաժան ֆիլմը: