Գվինեթ Փելթրոուի կիսամերկ լոսանկարը՝ նորաձևության ամսագրի շապիկին

Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն կիսամերկ լուսանկարվել է Elle ամսագրի նոյեմբերյան համարում: Լուսանկարում 47-ամյա դերասանուհին կանգնած է տաբատով՝ վարտիքակալով, որ ծածկում է կուրծքը: Մեկ այլ լուսանկարում Փելթրոուն կանգնած է կարմիր զգեստով, իսկ երրորդում՝ ծիրանագույն պիջակով, որը հագել է սև բոդիի վրայից:

Պարբերականի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ իր իսկական կոչումը գտել է, երբ 2008 թ. ստեղծել է Goop ընկերությունը, որը մասնագիտացած է առողջությանը հետևելու այլընտրանքային մեթոդների ուղղությամբ: 2018 թվականին ընկերությունը գնահատվեց 250 մլն դոլար, սակայն, ինչպես նշում է դերասանուհին, այսօր այն շատ ավելի թանկ արժե: