Էլթոն Ջոնը խոսել է Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելու և հոգեկան խնդիրներ ունենալու մասին

Էլթոն Ջոնը որոշ ժամանակ առաջ հանրությանը ներկայացրեց ինքնակենսագրական «Ես» գիրքը, որտեղ արված սկանդալային բացահայտումներն ու մանրամասները երգչի կյանքից գիրքը դարձրին ժամանակի ամենապահանջվածներից մեկը: Իր գրքում Էլթոն Ջոնը կարծիք է հայտնել, որ Մայքլ Ջեքսոնը հոգեկան խնդիրներ ունի:
«Մայքլը դեռ 13 տարեկան էր, երբ մենք ծանոթացանք: Նա իմ տեսած ամենասքանչելի երեխան էր: Սակայն մի պահ ինչ-որ բան սխալ գնաց. հետագա տարիներին նա սկսեց հեռանալ իրականությունից, ինչպես Էլվիս Փրեսլին»,- ասում է Էլթոն Ջոնը՝ հավելելով, որ Մաքյլի մոտ դեղահաբերի չարաշահման պատճառով հոգեկան խնդիրներ էին սկսվել:

Մայքլ Ջեքսոնին բազմաթիվ անգամներ կասկածել են մանկապղծութան մեջ:1993 թվականին երգչին մեղադրել են 13-ամյա Ջորդան Չանդլերին բռնաբարելու մեջ, փոքրիկը երգչի մոլի երկրպագուն էր և հաճախ էր լինում «Նեվերլենդ»-ում: Այդ ժամանակ կողմերը խաղաղ համաձայնության են եկել, իսկ Ջեքոնը տղայի ընտանիքին 22 միլիոն դոլար է վճարել։
Պատմությունը կրկնվել է 2003 թվականին. այդ ժամանակ երգչին կասկածում էին 13-ամյա Գևին Արվիզոյին բռնաբարելու մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով։
Իր գրքում Էլթոն Ջոնը պատմել է՝ ինչպես է մի անգամ երեկույթի ժամանակ տեսել, որ Մայքլը մեկուսացել է մի տղա երեխայի հետ: Նրա մոտ կասկածներ են առաջացել, սակայն Ջեքսոնը արդարացել է՝ հավատացնելով, որ պարզապես շատ է սիրում երեխաներին: