Լուիզա Ներսիսյանի երկար սպասված ոճափոխությունը

Թատրոնի և կինոյի դերասանուհի, հաղորդավարուհի Լուիզա Ներսիսյանը նոր կերպարով է հանդես եկել։ Լուիզան փոխել է մազերի ձևն ու գույնը։ Հիշեցնենք, որ նա Եգիպտոսում անցկացրած հանգստից հետո վերադարձել էր աֆրիկյան հյուսերով, ինչն էլ բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Լուիզայի երկրպագուներից շատերին դուր չէր եկել հաղորդավարուհու նոր ոճը․ նրանք դա համարել էին ոչ հայեցի։ Եվ ահա, դերասանուհին նոր ոճում է հանդես եկել կամ վերադարձել է նախկին տեսքին։
«Նոր տրամադրություն, նոր սանրվածք, նոր գույն»,- գրել է Լուիզա Ներսիսյանը հրապարակված լուսանկարների մեկնաբանության բաժնում։