Ծնվել է Գոհար Գասպարյանի երկրորդ որդին. ի՞նչ հետաքրքիր անուն են տվել նրան ծնողները

Լույս աշխարհ է եկել Գոհար Գասպարյանի և Նարեկ Վանի երկրորդ որդին, ում զույգն անվանել է Թադէ:
Զույգի առաջնեկը՝ Վանը, 3 օր առաջ 2 տարեկան է դարձել։
«Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ Թադէն: Թող այս անհավատալի հրաշքը կատարվի բոլորի ընտանիքներում»,- իր ինստագրամյան հրապարակման մեջ նշել է Գոհարը՝ շնորհակալություն հայտնելով իր բժիշկներին և մաղթելով աշխարհի բոլոր փոքրիկներին առողջություն: