«Մատրիցա»-ի մոտիվներով երկու նոր ֆիլմ է նկարահանվելու

Warner Bros. ընկերությունն աշխատում է «Մատրիցա»-ի կինոաշխարհին առնչվող երկու նախագծի վրա: Այդ մասին սցենարիստ Զաք Փենը հայտնել է իր ովիոերյան էջում։ «Մարդիկ շարունակում են հարցնել, ուստի թույլ տվեք ճշտել. Warner Bros.-ը երկու տարբեր նախագծեր է պատրաստում «Մատրիցա»-ի վերաբերյալ»,-գրել է Փենը՝ նշելով, որ դրանցից ոչ մեկը վերաթողարկում չէ:

Դերասան Քիանու Ռիվզն ավելի վաղ իր կարծիքն էր հայտնել «Մատրիցա» կինոնկարի չորրորդ մասի հետ կապված, որում նա կրկին մարմնավորել է Նեոյին: Նա խոստովանել է, որ շատ տպավորված է այն բանից, թե ինչ է պատահելու իր հերոսի հետ: Մայիսին հայտնի է դարձել, որ Վաչովսկի քույրերն աշխատում են «Մատրիցա» ֆիլմի շարունակության վրա:

Օգոստոսին Warner Bros. ընկերության ներկայացուցչից պաշտոնական հաստատում է ստացվել պատրաստվող նախագծի մասին: Նրա խոսքով՝ նկարահանումներն սկսվելու են 2020 թվականից ոչ շուտ, իսկ ժապավենի գլխավոր դերակատարները կրկին կլինեն Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը:

«Մատրիցա»-ն պատմում է մարդկային քաղաքակրթության կործանումից հետո ողջ մնացած մարդկանց պայքարի մասին բանական մեքենաների դեմ: Ֆիլմը 1,6 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային վարձույթում: