Նա վրեժ լուծեց նախկին ամուսնուց՝ նիհարելով 40 կգ

Ամերիկուհի Ջեսիկա Բրուքը տաղանդավոր դաշնակահարուհի է: Գեղեցկուհին դեռ մանկուց լավագույնն է եղել ամենուր՝ դպրոցում սովորել է գերազանց, ուսում է ստացել եվրոպական լավագույն համալսարաններից մեկում և ունի հիասքանչ աշխատանք: Իր ընտրյալի՝ Ջոնի հետ նա սկսել է հանդիպել պատանի տարիքից: Երիտասարդները սիրել են իրար և ապրել են երջանիկ ու համերաշխ կյանքով:
Սակայն Բրուքի ավելորդ քաշն ամեն բան խափանեց:
3 տարի համատեղ կյանքից հետո ամուսինը լքեց Բրուքին՝ հայտնելով, որ ամաչում է կնոջ գիրությունից և գտել է ավելի երիտասարդ ու գեղեցիկ աղջկա:
Դեպրեսիայից, հիասթափությունից, բազմաթիվ խնդիրներից ու ավելորդ քաշի դեմ 10 տարի պայքարելուց հետո, այժմ 34-ամյա Բրուքը նիհարել է 40 կգ և համարվում է Իտալիայի ամենահայտնի բլոգերներից մեկը, ով խենթացնում է իր երկրպագուներին գայթակղիչ ու սեքսուալ արտաքինով և միշտ հանդես է գալիս նոր ու ոճային կերպարներով:
Իր հազարավոր երկրպագուների հետ նա կիսվում է նիհարելու գաղտնիքներով և խոստովանում է, որ նիհարել է, որպեսզի վրեժ լուծի նախկին ամուսնուց: