«Չեմ կարող մոռանալ՝ որքան հրաշալի է Հայաստանը». Քիմ Քարդաշյան

Հայաստանից  հեռանալուց հետո Քիմը իր հայաստանյան տպավորություններով կիսվում է ինստագրամյան էջում, որտեղ նա ունի միլիոնավոր հետևորդներ: Դե ինչ` ռեալիթի շոուների աստղը չի թողնում, որ մարդիկ մոռանան Հայաստանի մասին:
«Դեռ չեմ կարողանում մոռանալ` որքան հրաշալի է Հայաստանը:  Շնորհակալ եմ, նախագահ Սարգսյան, մեզ ընդունելու համար»,-  գրել է իր միկրոբլոգում Քիմը:
Քիմը քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ Հայաստան էր եկել մասնակցելու WCIT 2019 համաժողովին` որպես բանախոս: Ինչ խոսք՝ աշխատանքից բացի Քիմը նաև հասցրեց վայելել Հայաստանը, մկրտվել Էջմիածնում և վառ  տպավորություններով հեռացավ մեր երկրից` հույսով, որ էլի կվերադառնա: