«Պայծառացնենք մեր տարեցների կյանքը». Շվեյցարական Կարմիր խաչի բարեգործական գալա երեկոն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է Կարմիր խաչի ավանդական բարեգործական գալա երեկոյին:
Այս տարի երեկոն նվիրված է եղել Հայաստանին և անցկացվել է «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո:
Երեկոյի ողջ հասույթը տրամադրվելու է հայաստանաբնակ ծեր մարդկանց և հաշմանդամություն ունեցողների աջակցության ծրագրերի իրականացմանը:
Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ ամիսներ առաջ ժամանել էին Հայաստան՝ ուսումանսիրելով այդ ոլորտում առկա բոլոր խնդիրները և քննարկելով դրանց լուծման համար անհրաժեշտ տարբերակները:
Երեկոյին ներկա էին նաև անվանի բարերարներ, գործարարներ, շվեյցարական հայ համայնքից ներկայացուցիչներ և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: