Սպորտ․ դերասանուհի Օլյա Հակոբյանի տարբերվող և դինամիկ ֆոտոշարքը

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր բավականին հետաքրքիր ու յուրահատուկ ֆոտոշարքով է հանդես եկել։ Ֆոտոշարքն արվել է Օլյայի մարզումների ընթացքից։ Գաղտնիք չէ, որ դերասանուհին մարզասրահ է այցելում՝ իր գեղեցիկ տեսքն ու կազմվածքը պահպանելու համար։ Եվ ահա, ֆոտոշարքն էլ այդ թեմատիկայով է արել։
Նշենք, որ Օլյան այժմ նկարահանվում է Շանթ հեռուստատեսության «Անավարտ երազ» հեռուստասերիալում։ Դերասանուհին կերտում է մի կնոջ դեր, ումկարելի է բնորոշել որպես գործնական աղջիկ: Նա հանդիսանում է իրար դեմ հակամարտող կուսակցություններից մեկի նախագահի օգնականը։