Քանի՞ տարեկան դարձավ Լիլիթ Բաբասյանը և որտե՞ղ է պատրաստվում նշել ծննդյան տոնը

Ոճաբան և սննդաբան Լիլիթ Բաբասյանն այսօր դարձավ 29 տարեկան։ Նշենք, ոչ Լիլիթը այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ուր մեկնել է ընկերուհու՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ միասին։
Լիլիթը իր Ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանության բաժնում էլ հայտնել է այդ նորությունը։ «Շնորհավոր իմ ծնունդը։ Ինձ համար սա յուրահատուկ օր է և այնքան կարևոր, որքան երբեք չի եղել։ Ես երազում էի լինել այստեղ՝ ԱՄՆ-ում, և իմ ևս մի երազանք իրականացավ։ Հավատում եմ, որ կիրականանա նաև այն երազանքս, որը մտապահել եմ։ Բոլորիդ սիրում եմ»,- գրել է Լիլիթ Բաբասյանը։ Սննդաբանին շնորհավորել են նաև նրա ինստագրամյան հետևորդենրը՝ ցանկանալով ամենալավն ու բարին։ Սպասենք, տեսնենք, թե նրա ամուսինը՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանը հանրայնորեն ե՞րբ կշնորհավորի կնոջը։