Քանյե Ուեսթը կրոնափոխ է եղել

TMZ-ն հայտնում է, որ լրագրողների հետ զրույցում Քանյե Ուեսթը խոստովանել է իր՝ կրոնափոխ լինելու և քրիստոնեությունն ընդունելու մասին:
Հոկտեմբերի 25-ին Ջորջ Վաշինգտոնի համալսարանում ռեփերը կթողարկի «Jesus Is King» ալբոմը, և նույն օրը վարձույթում կհայտնվի նաև «Jesus Is King: A Kanye West Experience» վավերագրական ֆիլմը, որը փոքրիկ պատմություն է ալբոմի ստեղծման ու ռեփերի տարած աշխատանքի մասին:
Նախորդ շաբաթ Քանյե Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանը, քրոջ՝ Քորթնիի և երեխաների հետ մկրտվել է Էջմիածնի մայր տաճարում:
Մկրտության ընթացքում հեռուստաաստղի ու ռեփերի դուստրը՝ Չիկագոն, ստացել է Աշխեն անունը, որդիները՝ Պսալմն ու Սեյնթը՝ համապատասխանաբար Վարդան և Գրիգոր անունները։
Երկրպագուները Քանյեի ինստագրամայն էջում սկսել են հարցնել, թե ինքը երբ է գալու Հայաստան և երբ է մկրտվելու: