Independent պարբերականը ներկայացրել է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. մենք 4-րդն ենք

Բրիտանական հեղինակավոր Independent պարբերականն ուսումնասիրել է աշխարհի 193 երկրների պառլամենտների շենքերը և կազմել դրանց Թոփ-10 ամենագեղեցիկ շենքերի ցանկը: Պարբերականը շնորհակալություն է հայտնել Ալան Ֆուլդսին, ով Թվիթերում հրապարակել էր շենքերի մասին տվյալներն ու լուսանկարները, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել կազմել ցանկը:

Հատկանշական է, որ ՀՀ Ազգային ժողովը ցանկում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Նրան նախորդում են Ռումինիայի, Տրինիդադ և Տոբագոյի պառլամենտների շենքերը, առաջին հորիզոնականում Հունգարիան է:

Անգոլայի, Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Կանադայի, Սեյշեյան Կղզիների և Բութանի խորհրդարանների շենքերը հաջորդում են Հայաստանին և եզրափակում լավագույն տասնյակը:

Նշվում է, որ չորրորդ հորիզոնականը զբաղեցրած ՀՀ Ազգային ժողովի շենքը հսկայական, գեղեցիկ շինություն է, կառուցված է չափազանց սիմետրիկ, իսկ շրջակայքն էլ ոչ պակաս գեղեցիկ է: