Սատուրնի նոր արբանյակների անունները կորոշեն համացանցի օգտատերերը

Համացանցի օգտատերերը հնարավորություն կունենան անուններ ընտրելու Սատուրնի վերջերս հայտնաբերված 20 արբանյակների համար: Նշվում է, որ այս 20 մինի մոլորակների հայտնաբերումից հետո Սատուրնի արբանյակների թիվը հասել է 82-ի: Սակայն այս դեպքում էլ արբանյակների թվով առաջատարը մնում է Յուպիտերը:

Նշվում է, որ հայտնաբերված 2 տասնակ արբանյակներից 17-ը շարժվում են Սատուրնի շարժման հակառակ ուղղությամբ, մյուս 3-ը՝ շարժման նույն ուղղությունն ունեն:

Նշենք նաև, որ սա առաջին անգամը չէ, երբ համացանցի օգտատերերն անուններ են ընտրում տիեզերքում հայտնաբերված մարմինների համար: