Երևանում կանցկացվի բացառիկ փառատոն

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որն իր տեսակի մեջ բացառիկն է լինելու: Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, ովքեր համարվում են, մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ, կժամանեն Հայաստան:
Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս նախագծին մասնակցող աշխարհահռչակ երաժիշտներին կմիանա նաև մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
Երեկոն նվիրվելու է մեկ ամիս առաջ կյանքից հեռացած մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին: