Ի՞նչ սարսափելի հետևանք կարող է ունենալ տխրությունը հղի կանանց համար

Մասնագետները հաստատում են, որ մոր և պտղի հոգևոր կապը շատ ամուր է։ Սակայն բացի հոգևորից, կա նաև ֆիզիկական կապ։
Երբ մայրը ուրախանում է, նրա արյան մեջ արտադրվում է էնդորֆին, որի հետևանքով էլ երեխայի մոտ նույնպես բարձրանում է տրամադրությունը։
Երեխաները, գտնվելով մոր արգանդում, կարող են ուրախանալ և ժպտալ ինչպես մայրը։
Ցավոք, երեխան նաև կարողանում է զգալ ոչ միայն մոր ուրախությունը, այլ նաև սթրեսը և տխրությունը։ Սթրեսի ժամանակ երեխայի արյան մեջ հայտնվում է կորտիզոլ, այսինքն, անկախ իր կամքից, մայրը փոխանցում է երեխային վատ տրամադրություն։ Այդ պատճառով էլ, որպեսզի մեծացնեք ուրախ և երջանիկ երեխայի, հարկավոր է վերահսկել ձեր էմոցիաները։
Հղի կանանց մոտ առաջացած անհանգստությունը և տխրությունը կարող են ոչ միայն վատ անդրադառնալ պտղի վրա, այլ ունենալ անդառնալի հետևանքներ։
Ծանր հոգեվիճակում գտնվող հղի կանայք վտանգում են իրենց երեխայի առողջությունը․ պտղի մոտ դա կարող է հանգեցնել կամ ծննդաբերության երկարաձգում կամ վիժում։