Հայտնի է դարձել «Ինչպես վարժեցնել քո վիշապին» մուլտֆիլմի նոր մասի թողարկման ամսաթիվը

Ամերիկյան «Ինչպես վարժեցնել քո վիշապին» անիմացիոն ֆիլմի տոնական թողարկումը լույս կտեսնի դեկտեմբերին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, 30 րոպե տևողությամբ նոր տեսաժապավենում գործողությունները տեղի են ունենալու երրորդ մասից 10 տարի անց: Վիկինգները պատրաստվում են Սնոգլեթոգ տոնակատարությանը, որը Սուրբ Ծննդյան համարժեքն է: Գլխավոր հերոս Իկինգը որոշում է թատերական բեմադրության օգնությամբ հիշեցնել գյուղի բնակիչներին, թե ինչից են սկսվել մարդկանց և վիշապների միջև հարաբերությունները: Սակայն, ինչպես միշտ, նրա մոտ ոչինչ միանգամից չի ստացվում, և բոլոր հերոսներին բազմաթիվ արկածներ են սպասվում:

Կերպարներին կհնչյունավորեն «Ինչպես վարժեցնել քո վիշապին» լիամետրաժ ֆիլմերի դերասաններ Ջեյ Բարուշելը (Իկինգ), Ամերիկա Ֆերերան (Աստրիդ) և Ջերարդ Բաթլերը (Ստոյկ):

Մուլտֆիլմի նոր մասի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 3-ին: