Հոկտեմբերի 19-ին Արցախում կանցկացվի նռան փառատոնը

Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտում կանցկացվի նռան փառատոնը:
Փառատոնի ընթացքում ստեղծվում է մի հարթակ, որտեղ հնարավորություն է տրվելու նռան մշակմամբ և վերամշկմամբ զբաղվողներին կազմակերպել իրենց արտադրության իրացումը, իրականացնել փորձի փոխանակում, գովազդել իրենց արտադրությունը:
Ամեն տարի բացի նռան վաճառքից, լինում է նաև արցախյան բարիքների տոնավաճառ, որտեղ հիմնականում ներկայացվելու է շրջանի գյուղական համայնքներում արտադրված ապրանքները:

Այս պտուղը մեծ նշանակություն ունի նաև զբոսաշրջիկների համար, ովքեր բաց չեն թողնում այս հետաքրքիր փառատոնը: Նուռը վաղնջական ժամանակներից ի վեր ունեցել է առանձնահատուկ ու հարուստ խորհրդանիշ: Ըստ հին հույների՝ նռնենին աճել է բուսականության աստված, խաղողագործության ու գինեգործության հովանավոր Դիոնիսոսի արյան միջից, փյունիկեցիների համար ունեցել է կենաց ծառի խորհրդանիշ:

Նուռը՝ որպես պտղաբերության, մաքրագործության խորհրդանիշ, բուդդիզմի երեք սրբազան պտուղներից մեկն է:
Հայ եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները խորհրդանշում է մարգարեների խոսքը, որոնք առակի նման, իրենց հաստ ու դառը կեղևով ծածկում էին քաղցրության Ավետիսը, անմահության պտուղը՝ Քրիստոսին։