Մարինկա Խաչատրյանի էլեգանտ կերպարը՝ դասական հագուստով

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը մշտապես հետաքրքիր և ոճային կերպարներով է հանդես գալիս։ Նա իր երկրպագուներից շատերի համար օրինակի և ոգեշնչման աղբյուր է հանդիսանում։ Մարինկան նոր ֆոտոշարքով է հանդես եկել, որն էլ հրապարակել է իր ինստագրամյան էջում։ Լուսանկարներում Մարինկան մարմնագույն դասական տաբատով և նույն գույնի բլուզով է, որի վրայից էլ կրում է կրկին մարմնագույն պիջակ։ Մարինկայի հետաքրքիր լուքը գնահատել են նաև նրա ինստագրամյան հետևորդները, ովքեր ոգևորող ու դրական մեկնաբանություններ են թողել։

Հիշեցնենք, որ Մարինկա Խաչատրյանն այժմ նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» նոր հեռուստասերիալում, այն շատ շուտով արդեն կլինի մեր հեռուստաէկրաններին։