Մեդոքսը դադարել է շփվել Բրեդ Փիթի հետ

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունը բավականին վատ անդրադարձավ նաև նրանց որդու՝ Մեդոքսի վրա։ Դերասանների ավագ որդին երկար ժամանակ չէր կարողանում ներել հորը և լարված հարաբերություններ ուներ Բրեդ Փիթի հետ։
Շաբաթներ առաջ Մեդոքսը մեկնել էր իր հայրենիքից՝ արտերկրում ուսում ստանալու նպատակով։
The Daily Mail-ին տված հարցազրույցում Ջոլիի ընկերները պնդում են, որ Մեդոքսը վերջնականապես հրաժարվել է շփվել հոր հետ, արհամարհում է նրա զանգերն ու նամակները, ինչը շատ է ցավեցնում Փիթին։
Անգամ Անջելինան է փորձել միջամտել՝ աշխատելով հաշտեցնել նրանց, սակայն նրա հորդորները ոչ մի արդյունք չեն տվել։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ հենց Մեդոքսի դաստիարակության վերաբերյալ տարաձայնությունները դարձան Փիթի ու Ջոլիի ամուսնալուծության պատճառը։
Դերասանուհին ամուսնուն մեղադրել է երեխայի հետ դաժան վերաբերմունքի համար 2016 թվականին ինքնաթիռում Փիթի ու Մեդոքսի դաժան վեճից հետո, երբ ընտանիքը Ֆրանսիայից վերադառնում էր Լոս Անջելես։