Քանյե Ուեսթը քննադատել է Քիմ Քարդաշյանի «չափազանց սեքսուալ» տեսքը

Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը քննադատել է կնոջը՝ ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանին, սեքսուալ զգեստ կրելու համար, այս մասին հայտնում է Sky News-ը:

Ըստ աղբյուրի՝ նա ասել է, որ Քիմի Met Gala-ի զգեստը «չափազանց սեքսուալ է»: Ռեփերը նշել է, որ իրեն դուր չի գալիս, երբ կինը պարծենում է իր մարմնով: Նա նաև խոստովանել է, որ միանգամից չի գիտակցել, որ իր համար հաճելի չէ կնոջը կիսամերկ տեսնելը:

Նշեք նաև, որ Քանյեն այդ մասին բարձրաձայնել է դեռևս այս տարվա մայիսին, սակայն լուրը հայտնի է դարձել միայն այս կիրակի։