Ֆիթնես մարզիչը գիրացել է 30 կգ, որպեսզի դառնա երջանիկ

Լետիսիա Թոմասը դեռ մանկուց հակում ուներ գիրանալու և 12 տարեկանում աղջիկն արդեն կշռում էր 75 կգ, սակայն հասկանալով, որ ավելորդ քաշն ինքն իրեն չի անցնի և հարկավոր է ինչ-որ բա ձեռնարկել՝ նա սկսեց ամեն օր 6-7 ժամ անցկացնել մարզասրահներում, ինչն էլ հետագայում դարձավ նրա մասնագիտությունը:
15 տարի անց արդեն սեքսուալ ու սլացիկ կազմվածք ունեցող այս աղջիկը պրոֆեսիոնալ մարզիչ էր և հայտնի բլոգեր, ով օգնում էր միլիոնավոր մարդկանց նիհարել և ոգենչում էր բոլորին իր օրինակով: Նա անգամ հեռուստաընկերություններից մեկում վարում էր սեփական ծրագիրը՝ նվիրված առողջ ապրելակերպին:
Սակայն վերջերս գեղեցկուհին հայտարարեց, որ այլևս չի ցանկանում տանջվել անդադար մարզումների, խիստ սննդկակարգի պատճառով: Նրա պնդմամբ՝ իր ողջ կյանքն անցնում է կալորիաները հաշվելու ու դրանք ճիշտ ծախսելու վրա:
Լետիսիան դադարեցրել է իր մարզչի կարիերան, այլ նաև որոշել է գիրանալ, որպեսզի լիարժեք երջանիկ դառնա: Այժմ նա գիրացել է 30 կգ և հավատացնում է, որ իրեն իդեալական է զգում: