Առաջին անգամ Հայաստանում` «Բարեփոխելով աշխարհը» փառատոն

«Ավրորա» ֆորումի հետ համագործակցությամբ, առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ «Բարեփոխելով աշխարհը» միջազգային կինոփառատոնը։
Միջազգային հեռուստահաղորդումների և ֆիլմերի փառատոնը նվիրված է մարդասիրական խնդիրներին, որոնց վերհանման շնորհիվ փառատնոի մասնակիցներն աշխատում են ավելի լավը դարձնել աշխարհը: Փառատոնն անդրադառնում է տարբեր հումանիտար հինախնդիրներին, չի մոռանում անգամ քննարկել զարգացած երկների խնդիրները, որոնցից մեկը միգրացիան է:
Երեկ ցուցադրվեց մեծ էկրաններին «Նուբայի սիրտը» ֆիլմը, որը պատմություն է Սուդանի պատերազմից ավիրված Նուբա լեռներում բնակվող մարդկանց կարիքները հոգացող ամերիկացի բժշկի` Թոմ Քաթինայի մասին։
Այս ֆիլմն ինչ-որ տեղ կարելի համարել կոչ, որն ուղղված է Սուդանի նախագահ Օմար Հասան ալ Բաշիրին, որպեսզի նա դադարեցնի անմեղ մարդկանց ռմբակոծությունը Նուբայի շրջանում։
Փառատոնի շրջանակներում մենք ևս մեկ անգամ հասկանում ենք, որ արվեստն ամենազորեղ ուժն է, որով հնարավոր է պայքարել համամարդկային խնդիրների դեմ: