Ինչո՞ւ է արքայազն Հարրին հուզվել

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին մասնակցել են WellChild Awards մրցանակների հանձնման ամենամյա արարողությանը։
Այդ մրցանակերը շնորհվում են առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, ովքեր չեն կոտրվում և շարունակում են պայքարել ապրելու համար։
Արքայազն Հարրին հուզվել է՝ հիշելով, թե ինչպես էր վախենում իր փոքրիկ որդու ծննդից առաջ՝ մտավախություն ունենալով, որ երեխան կարող է ծնվել առողջական լուրջ խնդրով։ Արքայազնը խոստովանել է, որ հաճախ էր մտածում, թե ինչպես են ինքն ու Մեգանը կարողանալու օգնել ու պայքարել իրենց փոքրիկի հետ՝ Արչիի հիվանդ լինելու դեպքում։
Նա նաև հայտնեց, որ այս տարվա արարողությունն առտանձնահատուկ կարևոր է իր համար, որովհետև հիմա նա հայր է և հասկանում է, թե ինչ են զգում բոլոր ծնողները։ Սասեքսի դուքսերը բավականին հուզված էին և սրտանց ցանկանում էին օգնել բոլոր այն երեխաներին, ովքեր առողջական խնդիրներ ունեին։
Արդյունքում՝ Հարին հավաքեց իրեն, հայտարարեց հաղթողներին և նրանց հանձնեց մրցանակները։