Հանճարեղ Էդիսոնի գյուտերն ու նրա աշխատակցի սարսափելի մահը

Թոմաս Էդիսոնը ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարարներից է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

Այս հանճարեղ մարդը նաև համարվում է ռենտգենի ապարատի նախատիպի ստեղծողը, սակայն դրա հետ սարսափելի հիշատակություններ կան նրա աշխատություններում․ Էդիսոնը իր աշխատակից Քլարենս Դելիին հանձնարարել էր ստուգել իր ստեղծած ռենտգենի ապարատը։
Այն ժամանակ դեռ հայտնի չէր, որ այդ ճառագայթները վնասակար են առողջության hամար։ Քլարենսը փորձերի պատճառով սկզբում կորցրեց ձեռքերը, այնուհետև մահացավ քաղցկեղից։ Էդիսոնը դադարեցրեց աշխատանքը։ Իր հայտնագործությունների մասին խոսելիս Էդիսոնը հաճախ է հիշատակել հենց այս պատությունը՝ խոստովանելով, որ մեղքի զգացումն իրեն հանգիստ չի տալիս․ մինչև մահ գիտնականն իրեն է մեղադրել աղջկա մահվան մեջ։

Հետաքրքիր փաստեր Էդիսոնի մասին՝

  • Փոքր տարիքում ուսուցիչները համարում էին նրան անհույս երեխա։
  • 10 տարեկանում Թոմասը իրենց տան նկուղում ստեղծեց «քիմիական լաբորատորիա»։
    Նա բոլոր տարաների վրա գրել էր «Թույն», որպեսզի ոչ ոք դրանց ձեռք չտա։
  • 12 տարեկանից Էդիսոնը սկսել է կորցնել լսողությունը, ինչը ժառանգական հիվանդություն էր, սակայն գյուտարարին դա դուր էր գալիս, քանի որ նա կարողանում էր կենտրոնանալ աշխատանքի վրա։
  • Ասում են՝ Թոմաս Էդիսոնը իր երկրորդ կնոջը առաջարկություն է արել Մորզեի այբուբենով։