Հռիփսիմե Հակոբյանի նոր ֆոտոշարքը Արցախից

Հռիփսիմե Հակոբյանը այս օրերին ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ գտնվում է Արցախում։ Նշենք, որ նրանք Արցախ էին մեկնել, քանի օր օրերս այնտեղ համերգ ունեին։ Դատելով նրանց Ինստագրամում հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից համերգը բավականին գեղեցիկ ու հագեցած է անցել։
Երգչուհին իր միկրոբլոգում պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում արցախյան գեղեցիկ բնությունից ու պատմամշակութային կոթողներից։ Երգչուհին հասցրել է լինել Դադիվանքում, «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանում և վայելել Արցախի հիասքանչ բնությունը։