«Պարոն հինգ տոկոս». ընթերցողին ներկայացվեց Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող նոր գիրքը

Պորտուգալահայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները երեկ ներկայացվեցին ընթերցողների ուշադրությանը: Գիրքը թարգմանել է Սիլվա Հովակիմյանը:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին: Այն թողարկել է “Էդիթ պրինտ” հրատարակչությունը։ Հեղինակն օգտվել է ավելի քան 35 աղբյուրից:

Գիրքը ոչ միայն Գալուստ Գյուլբենկյանի կենսագրականն է, այլև ներկայացնում է մի ամբողջ ժամանակաշրջան: Գրքի միջոցով կարող ենք ծանոթանալ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կենսաձևին, տեղեկություններ ստանալ այդ ժամանակաշրջանի եվրոպական դիվանագիտության և այլնի վերաբերյալ։

Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունն ու կենսափորձը: Գիրքը ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա:

Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար։