Ռայան Ռեյնոլդսը հանդես կգա «Դեդփուլ 3» ֆիլմում

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Ռեյնոլդսը հանդես կգա Marvel Comics-ի՝ Դեդփուլի մասին կոմիքսների վրա հիմնված «Դեդփուլ 3» ֆիլմում։

Այս հետաքրքիր կերպարի մասին պատմող նոր ֆիլմի սցենարի վրա աշխատում են կինոսցենարիստներ Ռիթ Ռիզը և Փոլ Վերնիկն։ Նրանց խոսքերով՝ դեռ սցենարի վերջնական տեսքը չունեն և երրորդ ֆիլմի նկարահանումների մեկնարկից առաջ մի շարք ճշգրտումներ պետք է կատարեն: «Պետք է ճշգրտումներ մտցնել մի շարք հարցերի վերաբերյալ, օրինակ՝ ինչպես է Դեդփուլը Marvel-ի այլ հերոսների հետ հայտնվելու Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում»,- հայտնել են սցենարիստները և հավելել, որ վերջնական սցենարը պատրաստ կլինի, երբ Ռայանը, նրանք և ընդանուր ստեղծագործական թիմը ընդհանուր հայտարարի գան: