Սերիալներ, որոնք ստիպում են վախից քարանալ

«Թագավորություն» հեռուստասերիալում առավել սարսափելի ու վախեցնող է երկրորդ եթերաշրջանը: Սցենարի հիմքում վերելակում բնակվող աղջկա ուրվականի մասին պատմությունն է, ինչի պատճառով սերիալի հերոսների հետ կատարվում են զարհուրելի դեպքեր:
Գործողությունների հիմնական վայը կոպենհագենյան բժշկական հաստատություններից մեկն է, որտեղ իրար հաջորդում են տարօրինակ դեպքեր. միջանցքներում հայտնվում են մարդկանց մարմնի մասեր, կինը ծննդաբերում է սասարփելի արարած և այլն:
Իհարկե, ֆիլմը սարսափեցնող էր 20 տարի առաջ: Համեմատվելով մեր ժամանակների սարսափ ժանրի ֆիլմերի հետ` «Թագավորություն» սերիալը, միգուցե, այդքան էլ զարհուրելի չէ:

«Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի եթերաշրջաններից յուրաքանչյուրը սարսափեցնող է յուրովի: Կախարդներ, զոմբիներ,ծաղրածուներ. բոլոր ժամանակների սարսափ ֆիլմերի չար հերոսնրը միախմբվել են մեկ հեռուստասերիալի շրջանակներում: Հեռուստասերիալի դաժանությունն ու սարսափ տեսարանները հնարավոր չէ նայել առանց վախի և շունչը պահելու: Դրանք, իսկապես, ստիպում են վախից քարանալ:

«Պատմիր ինձ հեքիաթ» հեռուստասերիալի հիմքում վրեժխնդրության պատմություն է:
Խոզուկների դիմակներով երեք հանցագործներ կողոպտում են գլխավոր հերոսի խանութը` սպանելով նրա հարսնացուին: Գլխավոր հերոսը որոշում է վրեժ լուծել` դաժանաբար սպանելով այդ երեքին և նրանց հետ որևէ առնչություն ունեցող այլ հանցագործների: