Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին սերիալ կնկարահանեն

Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի մասին կարճ, 6 մասից բաղկացած խաղարկային սերիալ կնկարահանեն: Սերիալի պրեմիերան նախատեսված է 2021 թվականին:

Նախագծի իրականացմամբ կզբաղվեն Pathe և Vendôme կինոստուդիաները: Ֆիլմի հիմքում ընկած կլինի New York Times-ի լրագրողների հետաքննությունը, որոնք կմասնակցեն սցենարի պատրաստման աշխատանքներին: Այս մասին հայտնել է Variety-ն։

Սերիալը, որը դեռևս անվանում չունի, կներկայացնի 2019-ի ապրիլի 15-ին տեղի ունեցած իրադարձությունները: Սերիալը նաև կցուցադրի ոստիկանների և հրշեջների աշխատանքը:

Vendôme ընկերության ղեկավար, պրոդյուսեր Ֆիլիպ Ռուսելլեն մեկնաբանել է, որ սերիալի ստեղծողներին ոգեշնչել է «Չեռնոբիլի» օրինակը, որում կատարվածը ներկայացվել է տարբեր տեսանկյուններից: