32 վայրկյանում Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացել են Սալվադոր Դալիի կտավներից մեկը

Սալվադոր Դալիի «Ընձուղտ կրակի վրա» 20 հազար դոլար արժողությամբ նկարը գողացվել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի պատկերասրահից: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:

Պատկերասրահի տնօրեն Ռաշադ Հոփկինսը ենթադրում է, որ գողը մեկ րոպեից պակաս ժամակահատվածում է գողացել կտավը: «Նա միանգամից ներս մտավ և դուրս եկավ»,- ասել է նա: Պատկերասրահում տեղադրված հսկիչ տեսախցիկն գողության պահին չի աշխատել:

Հաստատության ղեկավարը ենթադրել է նաև, որ հանցագործը նախապես չի ծրագրել հանցագործությունը՝ ամեն ինչ թողնելով բախտի քմահաճույքին։ ABC7 հեռուստաալիքը հրապարակել է պատկերասրահի կողքին գտնվող փողոցում տեղադրված տեսախցիկից արված տեսանյութ: Նշվում է, որ սևամորթ տղամարդուն նկարը գողանալու համար պահանջվել է 32 վայրկյան: