«Ամենասարսափելի նվերն էր». Ֆիլիպ Կիրկորովին տհաճ անակնկալ են մատուցել - showbiz.am

«Ամենասարսափելի նվերն էր». Ֆիլիպ Կիրկորովին տհաճ անակնկալ են մատուցել

By

Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկը՝ Ֆիլիպ Կիրկորովը վերջին ժամանակներում հաճախ է հանդես գալիս համերգային շրջագայություննեորով:
Արտիստի բոլոր մենահամերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, իսկ հազարավոր երկրպագուներ ծափողջյուններից բացի Ֆիլիպին զանազան նվերներ են մատուցում ելույթներից հետո: Սակայն վերջին համերգներից մեկի ժամանակ երգչին ծաղկեփնջի փոխարեն նվիրել են հսկայական սաղմոն:
Ինքը՝ Կիրկորովը, ոչ միայն չի սիրում ձուկ, այլ նաև վախենում է ձկներից: Իհարկե, երգիչը ցուց չի տվել, թե որքան հիասթափված է այդ անակնկալով, և անգամ իր միկրոբլոգում կիսվել է այդ զվարճալի դեպքի մանրամասներով:
«Ամենասարսափելի նվերն էր: Բայց ես շատ զգացված եմ: Դա իսկապես արտասովոր է ու շատ արժեքավոր»,- ասել է երգիչը՝ հավելելով, որ շնորհակալ է անհավանական ընդունելության, ուշադրության և այդ հիշարժան, անսովոր նվերի՝ սաղմոնի համար։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ