Ինչպիսի՞ դիմահարդարում է նախընտրում Աննա Թովմասյանը

Երգչուհի Աննա Թովմասյանին բոլորը սովոր են տեսնել բաց և նուրբ երանգների դիմահարդարմամբ։ Հազվադեպ կարելի է տեսնել, որ երգչուհին օգտագործի թեկուզ վառ շրթներկ։
Աննան թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ, որոնցում ցուցադրում է նոր դիմահարդարումը։ Ինչպես միշտ՝ Աննա այս անգամ էլ ընտրել է նուրբ դիմահարդարում։ «Դուք գիտեք, որ ձեզ սիրում են: Սիրելու և սիրված լինելու զգացումը կնոջն իսկապես ամենազոր է դարձնում»,- գրել է Աննա Թովմասյանը հրապարակված լուսանկարի մեկնաբանության դաշտում։
Հիշեցնենք, որ Աննան և իր ամուսինը՝ երգիչ Արամեն, սպասում են իրենց երկրորդ բալիկին։