Մարգո Ռոբին ճանաչվել է Հոլիվուդի ամենասեքսուալ դերասանուհի

Մարգո Ռոբին հաստատուն քայլերով մտնելով կինոմատոգրաֆիա՝  մեծ հաջողությունների հասավ։ Իր կարիերայի սկզբում նա արդեն ուներ հայտնի ու պատվարժան ռեժիսորներից առաջարկներ: Սկսնակ դերասանուհուն առաջարկեցին նկարահանվել «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում, որը նրա համար դարձավ հաջողության այցեքարտ դեպի աստղային կյանք:
«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմին հաջորդեցին «Ինքնասպանների ջոկատ», «Լեգենդ Տարզանի մասին» ֆիլմերը, որոնք դերասանուհուն մեծ համբավ բերեցին:
2020 թվականին կկայանա «Վայրի թռչուններ» ֆիլմի պրեմիերան, որտեղ գլխավոր դերում կլինի սեքսուալ Ռոբին։
Դերասանուհին իր ահջողությունների շարքում կարող է ավելացնել հոլիվուդյան ամենասեքսուալ դեասանուհի կոչումը, որին նա արժանացել է Maxim ամսագրի կոսմից:
Մարգո Ռոբին վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ մտածում է դադարեցնել իր դերասանական գործունեությունը և զբաղվել միայն պրոդյուսինգով. սա շատ է տխրեցրել նրա երկրպագուներին, ովքեր խնդրել են դերասանուհուն համատեղել այդ երկու մասնագիտություններն ու չհեռանալ է կրաններից: