Մկրտիչ Արզումանյանի «ֆեյքմամայական» կերպարները

Դերասան Մկրտիչ Արզումանյանը այժմ նկարահանվում է Արմենիա TV-ի նոր «Ֆեյք մամա» հումորային նախագծում։ Դերասանը իր միկրոբլոգում պարբերաբար նոր լուսանկարներ է տեղադրում իր հետաքրքիր կերպարից, որոնք բավականին զվաճացնում են նրա ինստագրամյան հետևորդներին։ Դերասանի կերպարի անունը Վրեժ է, ով արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողի կողմից։
Իր վերջին հրապարակած լուսանկարին Մկրտիչը տվել է հետևյալ մեկնաբանությունը․ «Բեղերս տեսել ե՞ք»: Որն էլ առաջացրել է նրա հետևորդների ծիծաղն ու բոլորին բարձր տրամադրություն է հաղորդել։