Նոր դերասան Բեն Ավետիսյանի փոխարեն

Երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 21-ից Շանթ պրեմիումի եթերում կցուցադրվի «Երկուսով» նոր հեռուստադրաման։
Սակայն դա միակ նորությունը չէր ստեղծագործական թիմից։ Պարզվում է, որ գլխավոր դերում Բեն Ավետիսյանին փոխարինել է Վահե Զիրոյանը, իսկ նրա ընկերոջ դերակատար Էդգար Իգիթյանին՝ Հայկ Հովհաննիսյանը։ Դե ինչ, ոմանց համար դա ուրախալի նորություն էր, իսկ ոմանք էլ տխրել են դերասանների հանկարծակի փոփոխությունից։
Պարզվում է՝ փոփոխությունը կապված է եղել ֆիլմի ռեժիսորի փոխվելու հետ։ Ռեժիսոր Մհեր Խաչատրյանի փոխարեն ֆիլմը նկարահանել է Արամ Շահբազյանը։
Սպասենք նախագծի հետագա լուծումներին ու բացահայտումներին։