Շքեղ և էլեգանտ․ Սոնա Ռուբենյանի հերթական շլացուցիչ կերպարը

Թերթելով երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջը՝ կտեսնենք մշտապես ճոխ ու շքեղ կերպարներով հանդես եկող գեղեցկուհու, ով չի դադարում զարմացնել իր երկրպագուներին։ Մշտապես նորաոճ և հետաքրքիր Սոնան կրկին թարմացրել է իր միկրոբլոգը՝ հրապարակելով լուսանկար՝ գիշերային խորհրդավորությամբ։ Սոնան լուսանկարում երկարափեշ ճոխ կանաչավուն զգեստով է, որի հետ կրում է արծաթագույն ականջօղեր։ Կերպարը լրացնում է նուրբ դիմահարդարումը։ Սոնայի ինստագրամյան հետևորդները ևս գնահատել են երգչուհու տեսքը՝ թողնելով ոգևորիչ ու ջերմ մեկնաբանություններ։