Ինչո՞ւ է Էլթոն Ջոնը քննադատել «Առյուծ արքա» ֆիլմը - Showbiz.am

Ինչո՞ւ է Էլթոն Ջոնը քննադատել «Առյուծ արքա» ֆիլմը

By

«Առյուծ արքա» անիմացիոն ֆիլմն արժանացավ բավականին բարձր գնահատականի և սիրվեց միլիոնավոր կինոսերների կողմից։
Սակայն Էլթոն Ջոնը սոցիալական կայքերի իր էջերում քննադատել է անիմացիոն ֆիլմի երաժշտությունը։ Դեռ 1994 թվականին Էլթոն Ջոնն ամբողջովին նվիրված աշխատում էր, որպեսզի ստեղծեր համանուն մուլտֆիլմի սաունդթրեքը, բայց այս ֆիլմի համար աշխարհահռչակ երաժիշտը գրել է միայն «Never too late» երգը։
««Առյուծ արքա» մուլտֆիլմի այս կրկնօրինակը տապալվեց, քանի որ նրանք փչացրել են երաժշտությունը։ Երաժշտությունը բնօրինակի գլխավոր առանձնահատկությունն էր, բայց ժամանակակից ֆիլմի երաժշտությունը նույն ուժը չունի։ Կախարդանք ու հեքիթաը պակասել է, ինչն էլ հիասթափեցնում է ինձ»,- ասել է Էլթոն Ջոնը։
Սակայն շշուկներ են պտտվում, որ արտիստի վրդովմունքի պատճառն այլ է․ «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմը նկարահանելիս Էլթոն Ջոնն առաջինն է առաջարկել համագործակցել, սակայն պրոդյուսերական կազմը կարծել է, որ երաժիշտն արդեն շատ ծեր է, որպեսզի զգա ժամանակի շունչն ու բավարարի այսօրվա հանդիսատեսին, դրա պատճառով նրանից ընդամենը մեկ երգ են վերցրել, ինչն էլ հունից ահնել է արտիստին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Լոս Անջելեսում դարձյալ փակվեցին հասարակական վայրերը»․ Արմինկան պատմել է ԱՄՆ-ում տիրող իրավիճակի մասին

Ամերիկաբնակ երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում ու դրան կից գրառում կատարել, պատմելով կորոնավիրուսային համավարակի պատճառով...
Ավելին